Մատչելիության հղումներ

Իրանի ռազմածովային զորավարժությունները ուղերձ են ԱՄՆ-ին․ ամերիկացի գեներալ


Գեներալ Ջոզեֆ Վոթել, արխիվ
Գեներալ Ջոզեֆ Վոթել, արխիվ

Հորմուզի նեղուցի շուրջ իրանական տասնյակ փոքր նավերով զորավարժությունները ուղերձ են Միացյալ Նահանգներին՝ վերանայելու Թեհրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ջոզեֆ Վոթելը:

Նա ընդգծել է, որ Իրանն այդպիսով ցույց է տալիս իր ռազմական հնարավորությունները՝ պայմանավորված նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերջին սպառնալիքներով:

«Մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում, և պատրաստ ենք պաշտպանել մեզ», - ասել է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը:

Վոթելը մեղադրել է Իրանին տարածաշրջան անկայունություն մտցնելու փորձերի մեջ:

Շաբաթասկզբին Միացյալ Նահանգները վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սառեցվել էին 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքի շրջանակում: Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից Վաշինգտոնը դուրս է եկել երեք ամիս առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG