Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում ռուս-հայկական համատեղ զորավարժություն է անցկացվում


Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ Հայաստանի տարածքում Ռուսաստանի և Հայաստանի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացնում:

Բարձրլեռնային պայմաններում օգոստոսի 6-15-ը անցկացվող զորավարժություններում ներգրավված են 3 հազար զինծառայողներ, 500 միավոր ռազմական տեխնիկա՝ այդ թվում ՄիԳ-29 կործանիչներ, ուղղաթիռներ, զենիթահրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր:

Այսօրվա վարժություններում համատեղ ստորաբաժանումը 100-կիլոմետրանոց երթից հետո «Ալագյազ» փորձադաշտում հետ է մղել պայմանական հակառակորդի գրոհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG