Մատչելիության հղումներ

Աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք»-ը տուգանվեց 12 մլն դրամով


Օրերով կուտակված աղբ Երևանի թաղամասերից մեկում, հուլիս, 2018թ․
Օրերով կուտակված աղբ Երևանի թաղամասերից մեկում, հուլիս, 2018թ․

«Սանիթեք» ընկերությունը աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար տուգանվել է 12 միլիոն 377 դրամով, այսօր հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել Ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով հուլիս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.000.377 դրամի չափով», - ասված է հաղորդագրությունում:

«Սանիթեք»-ը նաև զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով սահմանված ավելի կոշտ միջոցներ:

Մայրաքաղաքի աղբահանության համար պատասխանատու «Սանիթեք» ընկերության աշխատանքը վերջին շրջանում չի գոհացնում երևանցիներին՝ կուտակված աղբն օրերով չի հեռացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG