Մատչելիության հղումներ

Դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազությունը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը: «Ազատությանը» այս մասին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի՝ նախաքննության ներկայիս փուլում պահպանվում են Քոչարյանի կալանավորման հիմքերը, «և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»:

Դատախազությունը ներկայացրել է նաև անձնական երաշխավորագիր ներկայացրած պատգամավորների ցուցակը․ - «Արա Բաբլոյան, Արփինե Հովհաննիսյան, Էդուարդ Շարմազանով, Վ. Հարությունյան, Միհրան Հակոբյան, Կարինե Աճեմյան, Ջեմմա Բաղդասարյան, Կնյազ Հասանով, Արսեն Միխայլով, Արմեն Աշոտյան, Անդրանիկ Հարությունյան, Արամ Հարությունյան, Հարություն Կարապողոսյան, Աշոտ Արսենյան, Հակոբ Հակոբյան, Կարեն Ավագյան, Արայիկ Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Ռոբերտ Սարգսյան, Շուշան Սարդարյան, Հերմինե Նաղդալյան, Մարգարիտ Եսայան, Արտաշես Գեղամյան, Նաիրի Սահակյան, Գագիկ Մելիքյան, Ռուստամ Մախմուդյան, Արայիկ Գրիգորյան, Սամվել Նիկոյան, Շուշան Պետրոսյան, Հայկ Բաբուխանյան, Գալուստ Սահակյան, Սամվել Ֆարմանյան, Խոսրով Հարությունյան, Միհրան Պողոսյան, Իշխան Զաքարյան, Կարեն Բեքարյան, Ռուզաննա Մուրադյան, Արթուր Գևորգյան, Կորյուն Նահապետյան, Տաճատ Վարդապետյան, Կարեն Կարապետյան, Ավետ Սարգսյան, Արմենուհի Կյուրեղյան, Ռոմիկ Մանուկյան, Ռուզաննա Առաքելյան»:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը և նրա շահերի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG