Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Al-Masdar News-ը՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունը:
Աունը հանդիպումներ կունենա Հայաստանի գործընկերների հետ և կմասնակցի Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։
Միշել Աունը Հայաստան էր ժամանել նաև փետրվարին: