Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանագրով Նուրլան Երմեկբաևը նշանակվել է պաշտպանության նախարար և այդ պաշտոնում փոխարինել է Շակեն Ժասազակովին:
55-ամյա Երմեկբաևը նախկինում զբաղեցրել է Նազարբաևի օգնականի պաշտոնը և ապրիլից աշխատել է որպես Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղար:
Բացի այդ, նա ժամանակին ղեկավարել է Ղազախստանի կրոնի և քաղաքացիական հասարակության հարցերով նախարարությունը:
Երմեկբաևը խոսում է ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն և պորտուգալերեն: Ավելի վաղ Երմեկբաևը Ղազախստանի դեսպանն էր Չինաստանում և Հյուսիսային Կորեայում: