Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում մահացել է Միսաք Մանուշյանի հերոսական խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքրյանը


Ֆրանսիա - Արսեն Չաքրյանը Փարիզի Վիտրի-սյուղ-Սեն արվարձանի իր տան մոտ, 2011թ․
Ֆրանսիա - Արսեն Չաքրյանը Փարիզի Վիտրի-սյուղ-Սեն արվարձանի իր տան մոտ, 2011թ․

Կիրակի օրը Փարիզում, 101 տարեկան հասակում վախճանվեց նախկին դիմադրական Արսեն Չաքրյանը՝ Միսաք Մանուշյանի հերոսական խմբի վերջին անդամը:

Այսօր Ֆրանսիայի քաղաքական շրջանակները, և առաջին հերթին՝ նախագահ Էմանյուել Մակրոնը, իրենց հուզումն են արտահայտում Արսեն Չաքրյանի մահվան առթիվ և հարգանքի տուրք մատուցում նրա անցած ուղուն՝ մի ուղի, որը, ինչպես նշել է երեկ Մակրոնը Թվիթերի իր էջում, «դիմադրականի անցյալից ձգվում է դեպի հիշողության պահպանման աշխատանք»: «Արսեն Չաքրյանը հանդիսացավ Դիմադրության շարժման հերոս և անխոնջ մի վկա, որի ձայնը ուժգին հնչեց մինչև վերջ», - գրել է Ֆրանսիայի նախագահը:

Հարգանքի ու մեծարանքի հայտարարություններով են հանդես եկել են քաղաքական մի շարք գործիչներ:

«Համեստ և խոնարհ՝ Արսեն Չաքրյանը մեծ էր իրականում, և Կոմունիստական կուսակցությունը հպարտ է, որ նա եղել է իր շարքերում», - Թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի կոմկուսի գլխավոր քարտուղար Պիեռ Լորանը:

Իսկ սոցիալիստ պատգամավոր Լյուկ Կարվունասի համար Արսեն Չաքրյանը Դիմադրության շարժման խորհրդանիշ է, օրինակ ապագա սերունդների համար:

Արսեն Չաքրյանը անդադար պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի իրավունքների համար: Իր կյանքի վերջին տասնամյակների ընթացքում նա դպրոցներում իր վկայություններն էր բերում նացիստական գրավման ժամանակաշրջանի և Դիմադրության շարժման վերաբերյալ՝ միաժամանակ չդադարելով պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Այսօր Արսեն Չաքրյանի ընտանիքին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշելով, որ Ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայի հյուրընկալ հողում երկրորդ հայրենիք գտած Չաքրյանն իր ողջ կյանքը նվիրել է հիշողության տուրքի, ազատության և արդարության հաղթանակի պայքարին, Փաշինյանը, վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ընդգծում է, որ նրա մահը մեծ կորուստ է ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG