Առնվազն 91 մարդ զոհվել և մի քանի հարյուրը վիրավորվել են ժամեր առաջ Ինդոնեզիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով:
Լոմբոկ կղզում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 7 մագնիտուդ:
Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է կտրուկ աճել, որովհետև փրկարարները դեռ չեն հասցրել մաքրել հսկայական քանակությամբ փլուզված շենքեր, շինություններ:
Երկրաշարժն այնքան հզոր է եղել, որ այն զգացել են հարևան Բալի կղզում, որը զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկն է: