Մատչելիության հղումներ

Ամերիկյան հատուկ ծառայությունների պաշտոնյաներ․ Ռուսաստանը շարունակում է ԱՄՆ-ը պառակտելու փորձերը


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ, Վաշինգտոն, 2-ը օգոստոսի, 2018թ․
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ, Վաշինգտոն, 2-ը օգոստոսի, 2018թ․

Միացյալ Նահանգների անվտանգության և հետախուզության պաշտոնյաները Սպիտակ տանը կայացած ճեպացրույցում ասել են, որ Ռուսաստանը շարունակում է օգտագործել «լայնածավալ մեթոդներ» ամերիկյան հասարակությունը պառակտելու համար, և իրենք շարունակում են մտահոգված լինել ԱՄՆ-ի ընտրական անվտանգության հարցերով:

«Մենք շարունակում ենք տեսնել Ռուսաստանի կողմից տարածված հաղորդագրությունների քարոզարշավ, որի նպատակն է փորձել թուլացնել և պառակտել Միացյալ Նահանգները», - հայտարարել է Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը։

«Մենք այսօր այստեղ ենք՝ ասելու ամերիկյան ժողովրդին, որ գիտակցում ենք սպառնալիքը, այն իրական է ու այն շարունակվում է, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի օրինական ընտրություններ անցկացվեն, որոնց ամերիկյան ժողովուրդը կարող է վստահել», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG