Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի անդամ որոշ այլ պետությունների մասնակցությամբ երկշաբաթյա զորավարժությունների բացման արարողության ժամանակ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մեղադրել է Ռուսաստանին իր երկրի մի հատվածում անօրինական գործողություններ իրականացնելու համար:
«Այսօր դուք այն հողի վրա եք, որի 20 տոկոսը ապօրինաբար զավթել է հարևան Ռուսաստանը», - հայտարարել է Մարգվելաշվիլին:
«Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner-2018) զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը՝ 4-հոգանոց սպայական կազմով:
Ռուսաստանը զուգահեռաբար իր զորավարժություններն է անցկացնում Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում, որը սահմանակից է Վրաստանին: