Մատչելիության հղումներ

Փաշինյանը իր պաշտոնավարման 100 օրը կամփոփի օգոստոսի 17-ին հրավիրվող հանրահավաքին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ, Երևան, 1-ը օգոստոսի, 2018թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ, Երևան, 1-ը օգոստոսի, 2018թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին ժամը 18:30 հրավիրում է Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի, ներկայացնելու իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները: Այդ մասին նա հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով:

«Շուտով լրանում է իմ՝ վարչապետ ընտրվելու 100 օրը, և ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում՝ մեր ավանդական դարձած հանդիպման վայրում, մեծ հանրահավաք հրավիրենք», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Դուք չգիտեմ ինչպես, բայց ես ձեզ շատ եմ կարոտել: Ես ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք»:

Սպասվում է չափազանց կարևոր իրադարձություն, որին յուրաքանչյուրի մասնակցությունը անհրաժեշտ է, տեղի է ունենալու կարևոր խոսակցություն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 100 օրվա ընթացքում, կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել և ձեռնարկելու թռիչքաձև զարգացում ապահովելու համար, նշեց վարչապետը:

«Պետք է խոսենք այն մասին, թե ինչ հնարավորություններ ու մարտահրավերներ կան, ինչպես ենք մենք կարողանալու դրանց հետ աշխատել, հնարավորությունները՝ օգտագործել, մարտահրավերները՝ կառավարել: Շատ կարևոր հանդիպում է՝ ապագայի կայուն հիմքերը դնելու և գործնականում Հայաստանի զարգացման մեկնարկը տալու առումով», - հայտարարեց Փաշինյանը:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ ժողովրդական շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովը վարչապետ ընտրեց, Հայաստանի նախագահն էլ՝ նշանակեց մայիսի 8-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG