Պետական այցով Երևանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան և տիկին Լաուրա Մատարելան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
Հայաստանի և Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Իտալիայի նախագահը եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում: