Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Իտալիայի նախագահ Սերգիո Մատարելային Փառքի շքանշանով պարգևատրելու մասին՝ երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Իտալիայի նախագահը երեկ երկօրյա պետական այցով ժամանել է Հայաստան: