Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետների երկօրյա հանդիպումը սիրիական հակամարտության կարգավորման հարցով:
Օրակարգում սահմանադրական հանձնաժողովի ձևավորումն է, ապառազմականացված գոտիների խնդիրն ու հումանիտար հարցեր:
Երեք երկրները անցած տարվանից պարբերաբար հանդիպումներ են անցկացնում ճգնաժամի կարգավորման շուրջ, թեև աջակցում են այս հակամարտության տարբեր կողմերի: Ռուսաստանն ու Իրանը, մասնավորապես, սատարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմին, Թուրքիան՝ նրա դեմ պայքարող ընդդիմախոսներին: