Մատչելիության հղումներ

Երկօրյա պետական այցով Հայաստան ժամանեց Իտալիայի նախագահը


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի գրասենյակի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի գրասենյակի

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր՝ Լաուրա Մատարելայի հետ:

Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Հայաստանի նախագահի նստավայրում Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությանը կհաջորդի Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի առանձնազրույցը, այնուհետև՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա Հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG