Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ղարաբաղյան խնդիրը


Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Ադրբեջանի նախագահը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրն ու Բրյուսելի հետ հետագա համագործակցությունը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Իլհամ Ալիևը պնդել է, թե Բաքուն մեծ կարևորություն է տալիս Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, եվրոպացի դիվանագետն էլ հույս է հայտնել, որ Բաքուն և Բրյուսելը մոտ ապագայում կստորագրեն ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիրը:

Ավելի վաղ՝ ամսվա սկզբին, Եվրախորհրդարանը կոչ արեց Եվրահանձնաժողովին Բաքվի հետ համաձայնագիրը ստորագրել և վավերացնել միայն այն դեպքում, երբ Ալիևի վարչակազմը ազատ կարձակի քաղբանտարկյալներին, կպայքարի կոռուպցիայի դեմ և քայլեր կձեռնարկի ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG