Մատչելիության հղումներ

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ադլերի հրդեհի զոհերի մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են


Սոչիում երկհարկանի տանը բռնկված հրդեհի զոհ է դարձել 8 մարդ, ըստ ռուսական լրատվամիջոցների` զոհերի մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են:

«Հրդեհը բռնկվել է ժամանակավոր կացարանում, որտեղ զուգահեռ շինարարություն էր ընթանում», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը ասել է Ադլերի քննչական կոմիտեի ղեկավար Եվգենի Կլեպիկովը, հավելելով՝ զոհերի մեծ մասը տանտիրոջը հյուր էր եկել Հայաստանից:

Ավելի վաղ Սոչիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ զոհերը եղել են վարձու աշխատողներ, հիմնականում՝ ԱՊՀ երկրներից:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կեսօրին մոտ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել էր, թե Ադլերի հրդեհի հետևանքով զոհվածների թվում մեկ ՀՀ քաղաքացի կա:

ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատությանը» հայտնեց, որ Սոչիում Հայաստանի հյուպատոսությունը ճշտում է տուժած հայաստանցիների մասին տվյալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG