Մատչելիության հղումներ

Բելգրադում սպանվել է Միլոշևիչի փաստաբանը


Դրագոսլավ Օգնյանովիչը
Դրագոսլավ Օգնյանովիչը

Բելգրադում սպանվել է Սերբիայի նախկին առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչի փաստաբանը։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, 57֊ամյա Դրագոսլավ Օգնյանովիչը Սպանվել է հուլիսի 28֊ի երեկոյան՝ Նովի Բելգրադ թաղամասում։ Վիրավորվել է նաև Օգնյանովիչի 26֊ամյա որդին։

Ոստիկանությունը հաղորդել է, որ այս պահին աշխատանքներ են տանում մարդասպանին հայտնաբերելու ուղղությամբ, սպանության դրդապատճառները հայտնի չեն։

Օգնյանովիչը 2000֊ականների սկզբում աշխատել է այն իրավաբանների թիմում, որը զբաղվել է Միլոշևիչի պաշտպանությամբ Միջազգային հանցագործությունների դատարանում։

Սերբիայի նախկին նախագահը ձերբակալվել էր 2001 թվականին և որպես մեղադրյալ կանգնել Հաագայի դատարանի առաջ՝ Հարավսլավիայի փլուզման տարիներին Բալկաններում իրականացված ցեղասպանության և պատերազմական հանցագործություների համար։ Բայց Միլոշևիչը մահացավ 2006 թվականին՝ նախքան դատարանը կհրապարակեր գործով վճիռը։

Օգնյանովիչը նաև հանդես է եկել որպես պաշտպանական կողմի փաստաբան Սերբիայում և Չեռնոգորիայում մաֆիայի հետ կապված մի շարք աղմկահարույց դատավարություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG