Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը: Նրանք քննարկել են ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են առանձին հարցեր երկկողմ համագործակցության և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ»,- տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ :