Մատչելիության հղումներ

Ասանժը պետք է լքի դեսպանատան տարածքը․ Էկվադորի նախագահ


Ջուլիան Ասանժ, արխիվ
Ջուլիան Ասանժ, արխիվ

Էկվադորի իշխանությունները հայտարարում են, որ Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը ապաստանած՝ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պետք է լքի դեսպանատան տարածքը: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Լենին Մորենոն, առանց հստակ ժամկետներ նշելու:

«Ինձ երբեք դուր չի եկել Ասանժի վարած գործունեությունը, ինչպես նաև մարդկանց մասնավոր նամակագրությանը միջամտելը տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչ գնով էլ դա լինի»,- ասել է Մորենոն, միևնույն ժամանակ հավելելով, որ 2012 թվականից Էկվադորի դեսպանատանը բնակվող Ասանժի հեռացման պարագայում հստակ երաշխիքներ պետք է ունենան, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ամիսներ առաջ Էկվադորի դեսպանատունը անջատել է Ասանժի ինտերնետը, համակարգիչները և հեռախոսները: Շվեդական դատախազությունը դեռ 2010 թվականին բռանաբարության մեղադրանք էր ներկայացրել Ավստրիալիայի քաղաքացի Ջուլիան Ասանժին, ով, սակայն, կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքը` պնդելով, որ իր դեմ ճնշումների պատճառը ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի աղմկահարույց նամակագրության հրապարակումն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG