Մատչելիության հղումներ

«Եթե Փաշինյանը խաղաղություն է ուզում , թող դուրս բերի հայկական զորքերը»․ Հաջիև


Հիքմեթ Հաջիև, արխիվ
Հիքմեթ Հաջիև, արխիվ

Եթե Փաշինյանը իսկապես խաղաղություն է ուզում Ղարաբաղում, ուրեմն թող դուրս բերի հայկական զորքը հակամարտության գոտուց: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Ղարաբաղում խաղաղության մասին հայտարարությունները:

«Եթե նրանք իսկապես խաղաղություն են ուզում, ուրեմն Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ պատերազմին, հայկական զորքը պետք է լքի Ադրբեջանի օկուպացված հողերը, և պետք է ապահովվի բռնի տեղահանվածների վերադարձը իրենց հարազատ տները: Վերջում արդեն օկուպացիայի վրա հիմնված ստատուս-քվոն պետք է փոխվի, իսկ ռազմական օկուպացիան դադարեցվի: Սրանում է կայանում հիմնական հարցը»,- մասնավորապես հայտարարել է Հաջիևը՝ պնդելով, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ամենաշահագրգիռ կողմը Ադրբեջանի հանրապետությունն է և ադրբեջանական ժողովուրդը:

Ադրբեջանցի դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր վարչապետնի ու նրա տիկնոջ խաղաղ մտադրությունները խոսքից գործ կդառնան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG