Մատչելիության հղումներ

Մարսի վրա ջուր են հայտնաբերել


Մարսի մակերեսը, լուսանկարը Երկիր է փոխանցել Beagle 2 Lander արբանյակը, արխիվ:
Մարսի մակերեսը, լուսանկարը Երկիր է փոխանցել Beagle 2 Lander արբանյակը, արխիվ:

Արդյո՞ք «կարմիր մոլորակի» վրա կյանք կա:

Science ամերիկյան գիտական հանդեսն այսօր հաղորդել է, որ գիտնականները Մարսի վրա հեղուկ ջուր են հայտնաբերել, ինչը կարող է առնվազն տեսականորեն վկայել այնտեղ կյանքի հնարավորության մասին:

Ըստ Science-ի, ջուրը գտնվում է Մարսի սառցապատ բևեռի տակ՝ մոտավորապես 20 կիլոմետր խորության վրա:

Ջուրը հայտնաբերվել է Մարսի ուղեծրին գտնվող Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express արբանյակի վրա տեղադրված ռադարային սարքավորումների շնորհիվ:

Ջուրը համարվում է կյանքի գոյության հիմնական երաշխիքներից: Գիտնականները նշում են, որ ջուրը վկայում է Մարսի վրա ոչ թե կյանքի առկայության, այլ սոսկ դրա տեսական հնարավորության մասին:

Կյանքի գոյության հնարավորության մասին հնարավոր կլինի խոսել միայն տարիների հետազոտությունների արդյունքում:

Ենթադրվում է, որ «կարմիր մոլորակի» վրա մոտ 3 միլիարդ 600 միլիոն տարի առաջ մեծ քանակությամբ ջուր է եղել:

«Սա մոլորակի մի շրջան է, որտեղ կա կյանքի համար քիչ թե շատ պիտանի միջավայր»,- ասել է Եվրոպական տիեզերական գործակալության նշված ծրագրի ղեկավար, Իտալիայի աստրոֆիզիկայի պետական ինստիտուտի գիտաշխատող Ռոբերտո Օրոսեյը:

Նրա փոխանցմամբ, կան երկրային օրգանիզմներ, որոնք ի զորու են ապրել նմանօրինակ պայմաններում:

«Կան միկրոօրգանիզմներ, որոնք կարող են ապրել նույնիսկ սառույցում»,- ասել է իտալացի գիտնականը:

Reuters-ը նշում է, որ մի շարք մասնագետներ այնուամենայնիվ թերահավատությամբ են գնահատել Մարսի վրա կյանքի հնարավոր առկայության մասին այսօրվա լուրը:

Նրանց կարծիքով, Մարսի վրա հայտնաբերված ջուրը չափազանց սառն է և պարունակում է լուծված աղեր ու միներալներ, որոնք խիստ անբարենպաստ է կյանքի գոյության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG