Մատչելիության հղումներ

«Նովիչոկ»-ից թունավորված տղամարդը պատմել է, որ ինքն էր ընկերուհուն նվիրել օծանելիքը


Մեծ Բրիտանիա - Տանը, որտեղ ապրել է Դոն Սթարջեսը մինչև թունավորվելը և մահանալը, քննչական գործողություններ են իրականացվում, Էյմսբերի, 19-ը հուլիսի, 2018թ.
Մեծ Բրիտանիա - Տանը, որտեղ ապրել է Դոն Սթարջեսը մինչև թունավորվելը և մահանալը, քննչական գործողություններ են իրականացվում, Էյմսբերի, 19-ը հուլիսի, 2018թ.

Մեծ Բրիտանիայում մեկ ամիս առաջ «Նովիչոկ»-ից թունավորված 45-ամյա Չարլի Ռոուլին հարցազրույցում պատմել է, որ ինքն էր նվիրել իր ընկերուհուն օծանելիքը, որի մեջ, ինչպես հետագայում պարզվել է, նյարդապարալիտիկ նյութն է եղել։

Ռոուլին երեկ հրապարակված հարցազրույցում ասել է, թե զարմացած է՝ ինչպես է կենդանի մնացել այդ նյութին ձեռք տալուց հետո, և չի հաշտվում ընկերուհու՝ երեք երեխաների մայր 44-ամյա Դոն Սթարջեսի մահվան հետ։ Սթարջեսը թունավոր նյութի ավելի մեծ չափաբաժին էր ստացել և հուլիսի 9-ին մահացել է։

Տղամարդն ասել է, թե չի հիշում՝ որտեղից էր իր մոտ հայտնվել այդ տուփը, բայց այն չօգտագործված և թանկ օծանելիքի տեսք է ունեցել։

«Նովիչոկ»-ի ազդեցության հետևանքով այս տարվա մարտին Միացյալ Թագավորության Սոլսբերի քաղաքում թունավորվել և երկար ժամանակ հիվանդանոցում բուժվում էին ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները դիմել են Սոլսբերիի և այլ քաղաքների բնակիչներին նախազգուշացմամբ՝ չվերցնել հասարակական վայրերում հայտնաբերված իրեր։

Սկրիպալների թունավորումից հետո Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի առանց այդ էլ լարված հարաբերությունները կտրուկ վատթարացան: Լոնդոնը համոզված է, որ Սկրիպալների թունավորումը Մոսկվան է կազմակերպել, ռուսները դա անհիմն մեղադրանք են համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG