Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ Աթենքում մոլեգնող հրդեհների հետևանքով բազմաթիվ մարդկանց զոհվելու կապակցությամբ:

«Այս ծանր պահին խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն՝ հաղթահարելու ահավոր աղետի հետևանքները: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- մասնավորապես, ասված է հեռագրում:

Ողբերգության կապակցությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն էլ ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին:

Աթենքի մերձակայքում հրդեհների հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, կա ավելի քան 100 վիրավոր՝ այդ թվում ծանր վիճակում: Ըստ փրկարար ծառայությունների, զոհերի թիվը հավանաբար կավելանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG