Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 20-ին ստորագրած որոշմամբ Արամ Թամազյանը ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Թամազյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել 2014 թվականի սեպտեմբերին, 2001-2004 թվականներին եղել է Հայաստանի գլխավոր դատախազը, 2005-2014 թվականներին՝ գլխավոր դատախազի տեղակալ:
Վարչապետի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Անահիտ Հախումյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։