Կանադայի Տորոնտո քաղաքում առայժմ անհայտ անձը կիրակի ուշ երեկոյան կրակ է բացել քաղաքացիների ուղղությամբ՝ սպանելով մեկ մարդու, վիրավորելով 13-ին, այդ թվում՝ մեկ երեխայի:
Տորոնտոյի ոստիկանության տվյալներով՝ հրազենով զինված անձը անկանոն կրակ է բացել քաղաքի Գրիքթաուն թաղամասում: Հրաձգության դրդապատճառները այս պահին հայտնի չեն:
Կանադական Global News հեռուստաընկերության տվյալներով, հարձակման հեղինակը ինքնասպան է եղել` մինչ այդ փոխհրաձգության մեջ մտնելով ոստիկանության աշխատակիցների հետ:
Տորոնտոյի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ առայժմ վաղ է նշել` արդյոք տեղի ունեցածը ահաբեկչական հարձակո՞ւմ էր, թե՞ քրեական միջադեպ: