Այսօր կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում, վաղը երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 24-26-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, հուլիսի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով հուլիսի 6-ից փակ է մոտ մեկ ամսով: Այս ճանապարհի 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անցած ամիս տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով:
Հունիսի 30-ից միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: