Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին վերջ տալ Թեհրանի հանդեպ թշնամական գործողություններին` պնդելով, որ հակառակ պարագայում Սպիտակ տունը կարող է բախվել շատ լուրջ հետևանքների:
«Ամերիկան պետք է հստակ գիտակցի, որ Իրանի հետ խաղաղությունն ամենահարատևն է լինելու, իսկ պատերազմը՝ ամենադաժանը», ֊ նշել է Ռոհանին:
Իրանի նախագահի խոսքով՝ «ամերիկացիների կողմից հնչեցվող սպառնալիքների պայմաններում Իրանի հանրությունը ավելի միասնական է դարձել»: