Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել են Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ԱՄՆ նախաձեռնությունը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Միացյալ Նահանգների նախաձեռնությունը, որի նպատակն էր արգելք սահմանել Հյուսիսային Կորեա վերամշակված նավթի մատակարարումների նկատմամբ:

Պաշտոնական Վաշինգտոնի պնդմամբ՝ Փհենյանը զբաղված է նավթի ապօրինի ներկրմամբ, ինչը նշանակում է, որ Հյուսիսային Կորեան գաղտնի կերպով ավելի շատ նավթ է ներկրում, քան թույլատրված է ՄԱԿ-ի պատժամիջոցներով:

ՄԱԿ-ը անցած տարի պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ըստ որի՝ այդ երկիրը յուրաքանչյուր տարի չի կարող 4 միլիոն բարել հում նավթից ավելի ներմուծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG