Մատչելիության հղումներ

Փաշինյանը սադրանք է համարում Փանիկում տեղի ունեցածը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Հայաստանի վարչապետը անթույլատրելի է համարում երկու օր առաջ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցածը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօր կառավարության նիստի ժամանակ՝ շարունակելով․ - «Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»:

«Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն», - ասաց Հայաստանի վարչապետը:

Երեքշաբթի օրը Փանիկի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների անցկացրած զորավարժանքը մեծ խուճապ է առաջացրել գյուղում: Զորավարժություններից անտեղյակ գյուղացիները սարսափար են եղել՝ մտածելով, թե գյուղում իրական ռազմական գործողություններ են ընթանում: Հետո է պարզվել, որ փամփուշտներն ու պայթուցիկները եղել են ուսումնական, ոչ թե մարտական:

Ռուսական կողմը ներողություն է խնդրել տեղի ունեցածի կապակցությամբ և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG