Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) ժողովրդին «շատ ագրեսիվ» է անվանել՝ մտահոգություն հայտնելով, որ ՆԱՏՕ-ի նոր անդամը կարող է դաշինքը լայնածավալ պատերազմի մեջ ներքաշել:
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հիշեցրել է Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը, որտեղ ասվում է՝ ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա հարձակումը հարձակում է դաշինքի բոլոր անդամների վրա:
Հարցին՝ «ինչո՞ւ պետք է իմ տղան գնա և պաշտպանի Մոնտենեգրոն», Թրամփը արձագանքել է, թե հասկանում է հարցի իմաստը և նույնպիսի հարց ինքն իրեն է տվել:
«Նրանք շատ ուժեղ ժողովուրդ են, շատ ագրեսիվ ժողովուրդ են: Նրանք կագրեսիվանան, և, խնդրեմ, շնորհավորանքներս՝ դուք Երրորդ համաշխարհային պատերազմում եք», - հայտարարել է ԱՄՆ նախագահը: