Առաջիկայում կհրապարակվեն պաշտոնյաների ապօրինի հարստացման վերաբերյալ նոր բացահայտումներ։ Այդ մասին այսօր կառավարության նիստից առաջ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը նշեց՝ դրանք բավականին մեծ ծավալի են։
«Ազատություն». - Պարոն Վանեցյան, պաշտոնյաների ապօրինի հարստացման նոր նյութեր կա՞ն Ձեր սեղանին։
Վանեցյան. - Այո։
«Ազատություն». - Ովքե՞ր են, կարելի՞ է իմանալ։
Վանեցյան. - Ոչ։
«Ազատություն». - Մեծ ծավալի՞ են դրանք։
Վանեցյան. - Բավականին։
«Ազատություն». - Առաջիկայում լինելո՞ւ են բացահայտումներ։
Վանեցյան. - Այո։
«Ազատություն». - Էս ծավալո՞վ՝ էլի աղմկահարույց։
Վանեցյան. - Այո։
Նշենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը մի շարք աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներ է արել։