Մատչելիության հղումներ

ՀՖՖ նախագահի պաշտոնում Վանեցյանի առաջադրման հարցը քննարկման կարիք ունի․ ԱԱԾ խոսնակ


ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան, արխիվ
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի առաջադրման հարցը քննարկելու և վերլուծելու կարիք ունի, ինչից հետո ԱԱԾ ղեկավարը կներկայացնի իր դիրքորոշումը: Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը:

Նա նշեց, որ այս պահին Վանեցյանը ձեռնպահ է մնում իր դիրքորոշումը հրապարակելուց:

Երեկ տեղեկություն էր տարածվել, որ հրավիրվել է ՀՖՖ գործադիր մարմնի արտահերթ նիստ, ու Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: ՀՖՖ մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանն «Ազատության» հետ զրույցում հերքել էր Հայրապետյանի հրաժարականի մասին լուրը։

Ռուբեն Հայրապետյանը նույնպես ՀՖՖ գործկոմի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հրաժարական չի տալիս: Միաժամանակ, նա ասել է, որ եթե սեպտեմբերին ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամանակ Արթուր Վանեցյանը առաջադրվի, ինքը չի առաջադրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG