Մատչելիության հղումներ

Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից


Վահագն Հարությունյան, արխիվ
Վահագն Հարությունյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա որոշմամբ Վահագն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Հրամանագրի տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։

Վահագն Հարությունյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ էր նշանակվել 2014 թվականի սեպտեմբերին, ավելի վաղ ղեկավարել էր 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործով քննչական խումբը: 2015-ի սեպտեմբերին նրան շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG