Միացյալ Նահանգների դատարանը ռուսական կառավարության գործակալ լինելու և դավադրության մեղադրանքներ է առաջադրել Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի ուսանողուհի 29-ամյա Մարիա Բուտինային։
Դատախազները պնդում են, որ Բուտինան կապեր է հաստատել ԱՄՆ քաղաքական գործիչների հետ, փորձել է ներթափանցել ամերիկյան քաղաքական կազմակերպություններ և տվյալներ փոխանցել Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Այդ մեղադրանքներով Բուտինային սպառնում են առավելագույն տուգանքներ և մինչև 10 տարվա ազատազրկում:
Ռուս կինը ձերբակալվել է հուլիսի 15-ին և այսօր դատարանի առջև կկանգնի:
Ռուսաստանցի պաշտոնյաները դատապարտում են այս գործը:
Լրատվական գործակալությունները նշում են, որ Բուտինային լրտեսության կամ Ռուսաստանի հատուկ ծառայություններին անդամակցելու մեղադրանքներ չեն առաջադրվել: