Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին և Չինաստանին՝ խուսափել մեկնարկող առևտրային պատերազմներից, որոնք կարող են վտանգել միջազգային կարգն ու սպառնալիք ստեղծել միջազգային խաղաղության համար:
Ելույթ ունենալով ժամեր առաջ և իր խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ովքեր այսօր հանդիպելու են Հելսինկիում, Տուսկը շեշտել է, որ դեռ ժամանակ կա քաոսից զերծ մնալու, և որ բոլոր կողմերի պարտքն է համատեղ աշխատել՝ հակամարտությունից խուսափելու համար: