Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հանդիպելու են ժամեր անց Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Նախատեսված է, որ առանձին հանդիպում են ունենալու նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Միջազգային լրատվական գործակալությունները նշում են, որ Թրամփ-Պուտին այս հանդիպումն անցնելու է «սառը պատերազմի» ավարտից հետո երկու տերությունների միջև ամենալարված հարաբերությունների ֆոնին՝ Ուկրաինայում, Սիրիայում առկա խնդիրների, արևմտյան երկրների ընտրություններին Կրեմլի ենթադրյալ միջամտության հետևանքով:
Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով Բրյուսելում՝ Թրամփը կարծիք էր հայտնել, որ հանդիպումը կարող է բարելավել հարաբերությունները, սակայն հավելել էր, որ մեծ հույսեր չունի:
Տե՛ս նաև այստեղ