Ոսկե և արծաթե ծիրանները բաժանված են, հաղթողները հայտնի են․ ավարտվեց «Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնը՝ փողային նվագախմբի հնչյունների, ուրախ տրամադրության, ծափերի ներքո։
Միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը տրվեց ռեժիսոր Ռոման Բոնդարչուկին՝ «Հրաբուխ» ֆիլմի համար, «Արծաթե ծիրան»-ը՝ Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» ֆիլմին։
Միջազգային վավերագրական ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Շևաուն Միզրահի «Հեռավոր Համաստեղություն» ֆիլմը, «Արծաթե ծիրան» մրցանակի՝ Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա» ֆիլմը։
«Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակը տրվեց ռեժիսոր Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին՝ «Հստակ աշխարհ» ֆիլմի համար։
«Հայկական համայնապատկեր» հատուկ ծրագրի լավագույն ֆիլմ ճանաչվեց Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը, իսկ «Հայկական համայնապատկեր»-ի լավագույն դեբյուտային ֆիլմը Արթուր Սահակյանի «Քամու հետ»-ն է։
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարին՝ «Մայրամուտի Բեռնատարը» ֆիլմի համար։
Սոս Սարգսյանի անվան մրցանակը լավագույն դերակատարման համար տրվեց Շանթ Հովհաննիսյանին՝ «Եվա» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
«Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ ճանաչվեց Առնո Խայաջանյանին։