Մատչելիության հղումներ

Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ Ահարոնյան


Ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին, բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է, այսօր հայտարարել է Հայաստանի ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG