Ավելի քան 50 մարդ է զոհվել Սիրիայում՝ Իրաքի հետ սահմանին կոալիցիոն ուժերի օդային հարվածների հետևանքով, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Ամերիկյան զինվորականների ներկայացուցիչը հաստատել է, որ կոալիցիայի ուժերը այդ շրջանում հարվածներ են հասցրել, սակայն զոհերի թվի մասին տեղեկատվություն չի հայտնել:
Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտարանը հստակեցնում է, որ զոհվածների ընդհանուր թվից 28-ը խաղաղ բնակիչներ են: Մյուս զոհերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան 2014 թվականից Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում ծայրահեղական իսլամիստների դեմ:
Սիրիայում 2015-ի սեպտեմբերից ռազմական արշավ է իրականացնում նաև ռուսական զորքը՝ աջակցություն ցուցաբերելով երկրի նախագահ Բաշար Ասադի ուժերին, որին Արևմուտքը մեղադրում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների մեջ: