Մատչելիության հղումներ

Սենցովի մայրը որդուն ներում շնորհելու խնդրանքով դիմել է Պուտինին


Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը Ռուսաստանի դատարանում, արխիվ
Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը Ռուսաստանի դատարանում, արխիվ

Ահաբեկչության մեղադրանքով Ռուսաստանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի մայրը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ներում շնորհել որդուն, ով մայիսի 14-ից հացադուլի մեջ է: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Ինքը ուկրաինացի ռեժիսորը հրաժարվել է համաներում շնորհելու խնդրանքով դիմել Պուտինին:

Արդեն շուրջ չորս տարի ճաղերի ետևում գտնվող Սենցովին ազատ արձակելու պահանջով աշխարհի տարբեր երկրներում ակցիաներ են կազմակերպվում: Նման խնդրանքով Ռուսաստանի նախագահին է դիմել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Կրեմլի մամուլի ծառայությունը ի պատասխան հայտարարել է, թե Յագլանդի խնդրանքը չի կարող ինչ-որ գործողությունների համար հիմք հանդիսանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG