Մատչելիության հղումներ

Թրամփը վստահ է՝ տնտեսական «ցավը» կստիպի Իրանին ԱՄՆ-ի հետ գործարքի գնալ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 12-ը հուլիսի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 12-ը հուլիսի, 2018թ․

Միացյալ Նահանգների պաշտոնյաները պնդում են, որ Իրանի դեմ պատժամիջոցները տնտեսական ճնշում են գործադրում այդ երկրի վրա և փողոցային ակցիաների պատճառ դառնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ տնտեսական «ցավը» կստիպի Թեհրանին Վաշինգտոնի հետ գործարքի գնալ:

«Ես գիտեմ, որ նրանք շատ խնդիրներ ունեն, և նրանց տնտեսությունը փլուզվում է, բայց ես ձեզ կասեմ՝ որոշակի պահի նրանք կզանգեն ինձ և կասեն՝ «եկեք կնքենք գործարքը», և մենք կկնքենք գործարքը։ Նրանք շատ մեծ ցավ են ապրում հենց հիմա», - հայտարարել է Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո երեկ Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG