Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ընդունեց վարորդների տուգանքների համաներման օրենքը


Ձայների 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Ըստ այդմ, համաներում կիրականացվի և կվերացվեն 2012 թվականից մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ վարորդների նկատմամբ սահմանված ճանապարհային երթևեկության տուգանքները։ Կներվի մոտ 14 միլիարդ դրամի տուգանք, որը վերաբերում է շուրջ 150 հազար վարորդի։

Համաներումը, սակայն, չի տարածվի բոլոր կարգազանց վարորդների վրա․ վարչական պատասխանատվությունից չեն խուսափի կեղծ կամ առանց պետհամարանիշերի, ոչ սթափ վիճակում ու առանց ԱՊՊԱ ապահովագրության մեքենա վարելու համար տուգանված վարորդները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG