Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը ներկայացրել է կառավարության նոր կազմը


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե

Վրաստանի նորանշանակ վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ներկայացրել է իր ղեկավարած կառավարության թարմացված կազմը:

Չնայած ակտիվորեն շրջանառվող տեղեկություններին՝ կառավարության կազմը արմատական կադրային փոփոխությունների չի ենթարկվել: Իրենց պաշտոնները պահպանել են ուժային բլոկի նախարարները, ինչպես նաև ընդդիմության կողմից սուր քննադատության թիրախ դարձած արդադարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Որոշ փոփոխություններ են կատարվել տնտեսական և սոցիալական ուղղվածության նախարարություններում:

Ֆինանսների նախարարի պաշտոնը այսուհետ զբաղեցնելու է Իվանե Մաչավարիանին, էկոնոմիկայի նախարար է նշանակվել Գիորգի Կոբուլիան: Կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նորաստեղծ նախարարության ղեկավար է նշանակվել Միխեիլ Բատիաշվիլին:

Ավելի վաղ Մամուկա Բախտաձեն գործադիր իշխանությունը ենթարկել էր կառուցվածքային փոփոխությունների` նախարարությունների թիվը հասցնելով 10-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG