Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան: Այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, ինչից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում:
Այնուհետև, Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին: