Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը՝ Ֆրանսիա-Խորվաթիա


Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը Անգլիայի թիմին հաղթական գոլը խփելուց հետո, Մոսկվա, 11-ը հուլիսի, 2018թ.
Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը Անգլիայի թիմին հաղթական գոլը խփելուց հետո, Մոսկվա, 11-ը հուլիսի, 2018թ.

Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ և հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կհանդիպի Ֆրանսիայի ընտրանու հետ։

Չորեքշաբթի օրը նույն մարզադաշտում կայացած կիսաեզրափակիչում Խորվաթիան 2:1 հաշվով առավելության հասավ Անգլիայի նկատմամբ։ Հաշիվը բացեցին անգլիացիները հանդիպման 5-րդ րոպեին, սակայն խորվաթները 68-րդ րոպեին հավասարեցրին այն, ապա լրացուցիչ ժամանակում՝ 109-րդ րոպեին խփեցին հաղթական գնդակը։ Գոլերի հեղինակներ դարձան Քյերըն Թրիփյերը, Իվան Պերիշիչը և Մարիո Մանջուկիչը։

Առաջին կիսաեզրափակիչում նախօրեին Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթել էր Բելգիայի թիմին։

Շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում Բելգիան և Անգլիան կխաղան երրորդ տեղի համար։

Ֆրանսիայի հավաքականը մեկ անգամ՝ 1998 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG