ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի հռչակագրում Հայաստանին և տարածաշրջանի երկրների մասին մեկ պարբերություն կա, որում մասնավորապես ասված է․
«Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերների իրավունքը՝ անկախ և ինքնուրույն որոշումներ կայացնելու արտաքին և անվտանգության քաղաքականության հարցում՝ ազատ մնալով արտաքին ճնշումներից և հարկադրանքից։
Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։ Այս համատեքստում, մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և չափանիշներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին համապատասխան»։