Մատչելիության հղումներ

Շարմազանովը մտահոգիչ է համարում Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր Վարշավայում Լեհաստանի Սենատի փոխնախագահ Միխալ Սևերինսկիի հետ հանդիպման ժամանակ:

Շարմազանովը մտահոգիչ է համարել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը:

«Արցախի ժողովրդի անկախության և ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի», - ասել է ԱԺ փոխխոսնակը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Շարմազանովը շեշտել է, որ ի տարբերություն Լեհաստանի, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ Շարմազանովը կարևորել է Լեհաստանի Սենատի ու Սեյմի կողմից փաստաթղթի վավերացումը: Նա փաստել է, որ Հայաստանի ապագան ժողովրդավարական արժեքների զարգացումն է:

Կողմերը կարևորել են հայ-լեհական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Լեհաստանի Սենատին ու Սեյմին՝ 2017 թվականին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձևեր ընդունելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG