Վրաստանում Հայաստանի դեսպանությունը այսօր հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ՀՀ քաղաքացիներին, որ եթե պատրաստվում են հատել Վրաստանի սահմանը այլ անձի վրա գրանցված ավտոմեքենայով, ապա պետք է իրենց մոտ ունենան մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն: Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից, ասված է հաղորդագրությունում: