Մատչելիության հղումներ

Վաղը՝ Երևանի ավագանու արտահերթ նիստ, օրակարգում՝ քաղաքապետի ընտրության օրը


Վաղը՝ հուլիսի 12-ին ժամը 10։00 տեղի կունենա Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանը։

Ըստ խմբակցության, նիստի օրակարգում քաղաքապետի ընտրության օրն է։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական տվեց։

Երևանի մասին օրենքի համաձայն քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են հետևյալ կարգով՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրը օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Սակայն, չի բացառվում նաև, որ ոչ թե նոր քաղաքապետն ընտրվի գործող ավագանու կազմից, այլ պարզապես ավագանին լուծարվի: Համաձայն օրենքի, կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե նիստը գումարելուց հետո երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG